Երասխահունի 29 ընտանիքներ ստացել են սեփականության իրավունք
18:18
Կառավարության որոշմամբ հանրակացարանային տարածքները նվիրվում են առնվազն 5 տարի այնտեղ ապրող մարդկանց, եթե նրանք սեփականության իրավունքով այլ անշարժ գույք չունեն:

Մի գյուղից են, մի հանրակացարանից: Հարևաններն այսօր առաջին անգամ տուն են վերադառնալու սեփականատիրոջ իրավունքով: Նոր-նոր ստորագրած փաստաթղթերը ձեռքերում ամուր սեղմում են ու պատմում մեծ պլանների մասին:



Կառավարության որոշմամբ հանրակացարանային տարածքները նվիրվում են առնվազն 5 տարի այնտեղ ապրող մարդկանց, եթե նրանք սեփականության իրավունքով այլ անշարժ գույք չունեն: Երասխահունից 26 ընտանիքները` 120 մարդ հանրակացարանում ապրում են տասնյակ տարիներ: Նրանցից յուրաքանչյուրն այնտեղ հաստատվելու իր պատմությունն ունի:



Տիկնայք պնդում են` գործը հանրակացարանի երիտասարդներն են գլուխ բերել: Փաստաթղթերը կազմել, դիմել, հետևողական եղել: Ընթացակարգը բարդ չէ: Պատասխանատու պաշտոնյան առաջարկում է նաև աշխատակիցների օգնությունը, որոնք նախապես այցելում են բնակիչներին, օգնում նախապատրաստել փաստաթղթերը:



Սեփականաշնորհման այս գործընթացի արդյունքում 1023 ընտանիքի սեփականության իրավունքով հանձնվել է 1137 հանրակացարանային սենյակ, որից 796-ը՝ Երևանում, և 341-ը` մարզերում: 897 սենյակի փաստաթղթերն էլ կստորագրվեն 2018-ին:



Բեռնել ավելին