«Փյունիկ»-ը և ԵՄ-ն վերականգնել են Հավասար հնարավորությունների մարաթոնը
14:06
Մայրաքաղաքում անցկացվող Մարաթոնի նպատակն է hաշմանդամություն ունեցող անձանց դարձնել հասարակության լիարժեք անդամ:

Հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ բոլորի համար: Մայրաքաղաքում անցկացվող Մարաթոնի նպատակն է hաշմանդամություն ունեցող անձանց դարձնել հասարակության լիարժեք անդամ:



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը յուրաքաքնչյուր տարի տարբեր ծրագրեր է մշակում ու իրականացնում` հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություններն ու կարողությունները զարգացնելու համար:



Մարաթոնի անցկացման նախաձեռնությունը հաշմանդամների «Փյունիկ» միությանն է: Ծրագրի իրականացմանն աջակցում է Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը:



Չորս տարի դադարից հետո առաջին անգամ անցկացվող մարաթոնն, ըստ կազմակերպիչների, կզարգացնի հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները և փոփոխություն կմտցնի նրանց մտածելակերպի մեջ:



Մարաթոնի մեկնարկը տրված է. մասնակիցները մոտ 22 կիլոմետր ճանապարհ կանցնեն՝ Էջմիածնում հանդիպելու համար: Հոգևոր քաղաքում նրանց կընդունեն Մայրաթոռի հոգևոր առաջնորդները և բարեմաղթանք կհղեն երիտասարդներին:



Բեռնել ավելին