Դելֆինաթերապիա՝ Դիլիջանում
14:04
Սոչիից բերված դելֆիններին պահում են հատուկ պայմաններում:

Սոչիից Հայաստան հասած դելֆիններն այսօր հյուրեր ունեն: Աուտիզմ ազգային հիմնադրամի սաներն են: Նրանց ուղեկցում է հիմնադրամի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Նրանցից շատերն արդեն դելֆինների հետ շփվել են, մասնագետներն ու ծնողները նկատել են դրական փոփոխությունները:



Կսյուշան ու Սաշան Հայաստանում են ընդամենը մեկ ամիս: Դիլիջանի «Բեսթ Վեստերն Փարադայս» հյուրանոցը երեք տարի հատուկ նրանց համար կառուցել է այս լողավազանը, հրավիրել մասնագետների, տեղադրել իսպանական զտման համակարգեր, Իրանից բերել դելֆինների համար հատուկ ծովի աղ:



Խոսակցությունները, թե դելֆիններին պահում են մարդկանց համար նախատեսված լողավազանում, հյուրանոցի տնօրինությունը հերքում է: Միջազգային կառույցներից ունեն նաեւ հատուկ հավաստագիր. բոլոր պայմանները ստուգելուց հետո միայն տրվել է թույլտվոթւյունը:



Հոգեբան-թերապեւտ Ելենան Սոչիի «Մորսկայա զվեզդա» վերականգնողական դելֆինարիումի մասնագետներից է: Գիտի դելֆինաթերապիայի համար անհրաժեշտ ամեն մի մանրուք. նախ` թույլտվություն բժիշկից ու հակացուցումների բացակայություն:



Դելֆինների հետ Սոչիից Հայաստան են եկել եւս չորս մասնագետներ` լողավազանի ջրի պահպանման մասնագետ, մարզիչներ, հոգեբաններ: Նրանք հետում են Կսյուշայի ու Սաշայի առողջությունը, որ դելֆիններն էլ օգնեն առողջանալ երեխաներին:



Բեռնել ավելին